Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

12-ամյա շախմատիստը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

Սպորտ
sport-chess-v.hakobyan

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող շախմատի «Շարժա Մասթերս» մրցաշարում արդեն կայացել է 5 տուր: Մեր առաջատար շախմատիստներ Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը իրենց վերջին պարտիաներում ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Բենժամին Գլեդուրայի (Հունգարիա) եւ Սրինաթ Նարայանանի (Հնդկաստան) հետ, իսկ Էդուարդ Հակոբյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ առավելության հասնելով հնդիկ վարպետ Գուկեշի նկատմամբ: Հինգ տուրից հետո մեր ամենատարեց շախմատիստն իր ակտիվում ունի 4 միավոր եւ զբաղեցնում է 7-րդ տեղը: Նրա 12-ամյա որդին՝ Էդուարդ Հակոբյանը, արդեն վաստակել է 3 միավոր եւ բարձրացել 83-րդ հորիզոնական:  Գաբրիել Սարգսյանը 3,5 միավորով գտնվում է հայր եւ որդի շախմատիստների մեջտեղում՝ 32-րդ տեղում: Այսօր նախատեսված 6-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով կմրցի իրանցի գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուի հետ: Գաբրիել Սարգսյանի մրցակիցն է ուզբեկստանցի Նոդրիբեկ Յակուբոեւը, իսկ Էդուարդ Հակոբյանինը՝ հնդիկ Սաուրաբ Անանդը: