Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ. «Գյուղատնտեսությունը պետք է լինի գյուղաբնակի եկամտի աղբյուրներից միայն մեկը» (տեսանյութ)

Քաղաքականություն
HYD-gyux

Եթե գյուղում մարդը միայն գյուղատնտեսությունից եկամուտ ստանա, ապա դատապարտված է։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ներկայացնելով կուսակցության՝ գյուղի զարգացման վերաբերյալ ծրագրային մոտեցումները, նշեց  ՀՅԴ ներկայացուցիչ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը։ Նա ընդգծում է, որ եթե գյուղաբնակը միայն գյուղատնտեսությունից եկամուտ ստանա, ապա Ամասիայի բնակիչները միշտ ավելի աղքատ կլինեն, քան Արարատյան դաշտավայրի բնակիչները. «Այդ պատճառով ՀՅԴ-ն իր մոտեցումներում կարեւորում է գյուղերում ոչ գյուղատնտեսության զարգացումը, սա կարող է լինել ինչպես տեքստիլ արդյունաբերությունը, այնպես էլ IT տեխնոլոգիաների զարգացումը»։ Նա ընդգծեց, որ մշակված տարածքային զարգացման ռազմավարությունում  կարեւորվում է գյուղերում ոչ գյուղատնտեսական՝ բարձրագույն, միջին մասնագիտական կրթություն պահանջող աշխատատեղերի բացումը։ «Այսինքին, կարծրատիպից, որ գյուղում պետք է զբաղվել միայն գյուղատնտեսությամբ՝ պետք է ձերբազատվել։ Գյուղատնտեսությունը պետք է լինի գյուղաբնակի եկամուտի աղբյուրներից մեկը միայն»։  Անդրադառնալով գյուղատնտեսության կազմակերպմանը՝ նա նշեց, որ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման թիվ մեկ խնդիրը գյուղատնտեսական հողերի փոքր եւ ցրված լինելն է։ «Մենք չենք ասում պետք է մարդկանց ունեզրկենք, հողը վերցնենք եւ պետականացնենք, մենք առաջարկում ենք գյուղատնտեսական կոոպերացիայի խթանում՝ երբ  մարդիկ կհասկանան, որ իրենց հողերը միացնելով՝ բոլորի ստացած եկամուտը ավելի շատ կլինի, քան այն դեպքում, եթե նրանք իրենց հողը մշակեն առանձին-առանձին»։