Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանը ներդրումների մասին լուրից փշաքաղվել է (տեսանյութ)

Քաղաքականություն
carukyan-5

Մարզահամերգային համալիրում համակիրների առաջ Գագիկ Ծառուկյանը ելույթն սկսեց մի լուրով, որից ինքը փշաքաղվել է։ «Իմ գործընկերները, որ ես դեռ չեմ դիմել, այլ իրենք ասել են, որ մենք պատրաստ ենք 15 միլիարդ դոլար ներդրում կատարել մեր երկրում։ Դա գալիս ա իմ պահվածքից, իմ հզորությունից, իմ հարգանքից, իմ ճիշտ պահվածքից»։ Սակայն Ծառուկյանի խոսքով՝ այդ գումարները կգան Հայաստան, եթե կարևոր մեկ հանգամանք ապահովվի. «Իրենք պատրաստ են անմիջապես գալու, մեր հաղթելու դեպքում»։ Նա նկարագրում է իր վիճակը, երբ շրջագայելով Հայաստանի մարզերով, ականատես է եղել ժողովրդի վիճակին. «Քարից էլ լինես, չես կարող դիմանալ մարդկանց անճարությանը՝ պրոբլեմի ու անդունդի եզրին կանգնած, սահմանամերձ գյուղում ա թե որտեղ ա, բոլորն էլ խնդիրներ ու պրոբլեմներ ունեն»։ Իրենք Հայաստանում թշնամի չունեն, բայց շատ նախանձողներ ունեն։ Իրենց ուզածը թշնամանքը չէ, այլ համակարգ փոխելը։ Գագիկ Ծառուկյանն ասում է. «Պետք է հրավիրենք տարբեր երկրներից ամենաուժեղ բարեփոխիչներին, ներկայացնել մեր ժողովրդի վիճակը, մեր պետության ունեցվածքը, թե ինչ կարելի է անել։ Անհնարին ոչինչ չկա, ցանկացած պրոբլեմ լուծում ունի»։ Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնում քարոզարշավին մասնակցած թիմակիցներին ու հանձնարարություն տալիս. «Լիարժեք հետևողական, հաշվարկելով՝ քանի հոգի եկավ, քանի հոգի ընտրեց քանի հոգի գնաց, 2 ժամը մեկ տեղեկացնելով ձայներին»։ Բեմից հեռանալիս մի կին փորձում է մոտենալ Ծառուկյանին. «Պարոն Ծառուկյան»։ Բայց նրան դիմավորում են անվտանգության աշխատակիցները Ի՞նչ էիք ուզում ասել պարոն Ծառուկյանին հարցին, չի պատասխանում. «Թոոող»,- շնչակտուր դիմում է իրեն գրկած անվտանգության աշխատակցին։ Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչներից որևէ մեկն այս կնոջն այդպես էլ չմոտեցավ։  
car3 car1 car2