Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախագահի աթոռը տակից քաշեցինք». ՀՅԴ պատգամավորի թեկնածու (տեսանյութ)

Քաղաքականություն
HYD-ELQ

«Ելք»  դաշինքը իշխող հանրապետական կուսակցության հետ կոալիցիա չի կազմի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց դաշինքի պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանը:  Փոխարենը ՀՀԿ-ի հետ կրկին կհամագործակցի  ՀՅԴ-ն: Պատգամավորի թեկնածու Արմինե Ռուստամյանն ավելացրեց, որ իր համար ցավալի է, երբ չեն հասկանում, որ  այսօր մենքի  հարց է, ոչ թե ես եւ դու: «Դուք Սերժ Սարգսյանի հետ կարող եք լինել, ես չեմ կարող, ես Միհրանի հետ չեմ կարող  լինել, մյուսի հետ չեմ կարող»,- բարկացած նշեց Ալեն Սիմոնյանը:  Նա անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ի օգտին աշխատող տնօրեններին՝ նշելով, որ  հանրապետական կուսակցությունը  մանկավարժների գործի շրջանակներում հայտնվել է ծիծաղելի դրության մեջ:  Իսկ ինչ վերաբերում է դատախազության  պարզաբանմանը, թե միայն մեկ ձայնագրությունն է պարունակում քրեական տարրեր, ապա ըստ Ալեն Սիմոնյանի,  դատախազությունը սպասում է. «Ցավոք սրտի սպասելու է քաղաքական որոշման»: Դաշինքը դիմելու է  ԿԸՀ՝ ՀՀԿ գրանցումը անվավեր ճանաչելու համար: ՀՅԴ պատգամավորի թեկնածուն նշեց, որ փոքր խմբակցությունով կարողացել են բազմաթիվ օրենքներ անցկացնել: Սահմանադրությունն է փոխվել: «Նախագահի աթոռը տակից քաշեցինք»: «Դուք նախագահի հենարաններից մեկն եք, հիմա ո՞նց եք ասում, որ նախագահի աթոռը տակից քաշեցինք: Նախագահի կյանքը քաղաքական դաշտում դուք երկարաձգեցիք»,- նշեց Ալեն Սիմոնյանը:  Ի դեպ, «Ելք»-ը իր սեփական հարցումն է անցկացրել, ըստ որի, խորհրդարանում են  հայտնվելու «Ծառուկյան» դաշինքը, ՀՀԿ-ն եւ «Ելք» դաշինքը: