Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խաղաղության պայմանագիրը պապայի, մամայի արեւ չէ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
musinyan

Կոնգրես-ՀԺԿ դաշինքով առաջադրված, ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց, որ ի տարբերություն մյուս ուժերի, իրենք ամեն ինչ անում են քարոզարշավը քաղաքականացնելու համար.«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո հասարակության մեջ զգացվում է, որ այն օրակարգը, որով մեր դաշինքը մտավ ընտրապայքարի մեջ, լայն ընդունելություն, քննարկումների առիթ կդառնա»: Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը հայտարարում է` կախված ընտրությունների արդյունքներից, կրենք դուրս կգան փողոց, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը եւս կգնա այդ քայլին, եթե առաջիկա ընտրությունները անցնեն նույն որակով, ինչ նախորդ ընտրությունները, կեղծվեն, ապա կօգտագործի քաղաքական պայքարի բոլոր մեխանիզմները, այդ թվում` հանրահավաքներ, բողոքի ակցիաներ։ Ընտրություններից հետո միայն, ըստ Արման Մուսինյանի, կխոսեն` Լեւոն Տեր-Պետրոսյանը կգնա՞ խորհրդարան, թե ոչ։  Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե դաշինքի առաջ քաշած խաղաղության ծրագրով Լեւոն Տեր-Պետրոսյանը հող է հանձնելու, պայմանագիր է ստորագրելու, Արման Մուսինյանը նշեց. «Այդ առումով Լեւոն Տեր-Պետրոսյանը​ արդեն 20 տարի է` նման լիազորություններ​ չունի` իշխանություն չէ, դա այսօրվա գործող իշխանությունների լիազորությունն է։ Մենք ասում ենք` պատեհություն է այսօր ստեղծվել, մենք չենք ասում` դա լավ է, եթե դրանից չի օգտվում, ապա առաջիկայում մեզ սպասում են ավելի վատ փաստաթղթեր։ ՀՀ-ն լավ կանի, որ պատրաստակամություն հայտնի, գնա խաղաղության պայմանագրի ստորագրման։ Իսկ խաղաղության պայմանագիրը պապայի, մամայի արեւ չէ, դա լուրջ փաստաթուղթ է։ ՀՀ-ն իր ռազմավարությունը չպետք է պայմանավորի Ալիեւի, Ադրբեջանի ցնդաբանություններով, դա ֆունդամենտալ նշանակություն ունի մեզ համար»։  Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից նա չի կարծում, թե իրենց վարկանիշի վրա բացասաբար է ազդել. «Եթե դատենք մարդկանց հետ առօրյան շփումներից, կկարծեք, որ դա այնքան էլ լավ չի անդրադառնում, սակայն մարդիկ միգուցե խմբային հանդիպումներին խուսափեն դրական կարծիք հայտնելուց, սակայն քվեախցիկում, երբ ընտրողը առանձին կլինեն իր խղճի առջև, նա ճիշտ որոշում կկայացնի, քանի որ բոլորն էլ խաղաղություն են ուզում։ Իսկ խմբային հանդիպումներին կխուսափեն, քանի որ այդտեղ պաթոսը գլխին տված մի հայրենասեր կգտնվի, նրանից ու նրա ասածների սնանկությունից կքաշվի։ ՀՀԿ-ն, ի տարբերություն մեզ, վախենում է ժողովրդի հետ ազնիվ խոսել։ Պետք է հիշել` ղարաբաղյան հարցը քաղաքականությունից վեր հարց է։ Եթե խաղաղության այս ծրագիրը անընդունելի է, թող առաջարկեն իրենց տարբերակը, կամ ազնվորեն ասեն` լուծում չկա»: Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հարցազրույցից լեգիտիմացնում ու դավաճան չի համարում գործող իշխանություններին, Արման Մուսինյանը նշեց, Րաֆֆի Հովհաննիսյանը, լինելով մի ժամանակ ԱԳՆ-ն, պետք է հասկանար` ինչ է ասում Լեւոն Տեր-Պետրոսյանը»:  Մարտի 29-ին Ազատության հրապարակում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի, թե ոչ, դեռ վերջնական որոշում չկա։ Արդյոք Ընտրություններից հետո դաշինքը կհամագործակցի կամ կոալիցիա կկազմի ընտրապայքարի մեջ մտած որեւէ ուժի հետ, պարոն Մուսինյանը նշեց` կոնկրետ հարցերի շուրջ միշտ էլ եղել է տարբեր ձեւաչափերի համագործակցություն։ Ինչ վերաբերում է հատկապես ընդդիմադիր դաշտից հնչող քննադատություններին, ապա նա նկատեց. «Նրանք դեռ շատ փոքր են` մեզ քննադատելու համար. քննադատելու համար պետք է քո սեփական տեսակետը ունենաս»: Իսկ ավագանու ընտրություններին Կոնգրես-ՀԺԿ-ն կմասնակցի։