Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարյուրավոր վրացիներ առանց վիզայի արդեն մեկնել են շենգենյան երկրներ. Ալիքմեդիա

Կարևոր լուրեր Քաղաքականություն
mtavari-foto

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Վրաստանի քաղաքացիների համար` Եվրամիության տարածք առանց վիզայի մուտք գործելու մասին համաձայնագիրը։ 

Վրաստանի մի խումբ քաղաքացիներ առանց խոչընդոտների առաջին այցերն են իրականացրել Շենգենյան գոտու տարբեր երկրներ:  Օդանավակայաններում առաջին անգամ առանց մուտքի արտոնագրի ԵՄ այցելած քաղաքացիներին դիմավորել են այդ երկրներում Վրաստանի հյուպատոսները:

«Սա առաջին օրն է, երբ Վրաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի ոտք են դնում Եվրոպայի տարածք։ Բնականաբար, մենք ցանկանում ենք, որ ամեն ինչ լավ ընթացք ունենա։ Այդպես էլ եղավ․ Վրաստանի շուրջ 160 քաղաքացի այսօր Սալոնիկ է ժամանել: Նրանք առանց խոչընդոտի հատել են սահմանը, ես ինքս զարմացած էի»,- հայտարարել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում Վրաստանի գլխավոր հյուպատոս Մուխրան Գուլաղաշվիլին:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում