Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն ծաղիկներ է բաժանում (տեսանյութ)

Քաղաքականություն
varder

ՀՀԿ  Կենտրոնի տարածքային կառույցի դիմաց այսօր ծաղիկների հերթական խմբաքանակն էին բերել:  Տասնյակ արկղերով վարդերը, ըստ ՀՀԿ-ականների,  կանանց միամսյակի շրջանակում փողոցում պատահական անցորդներին բաժանելու համար է: «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք սա ընտրակաշառք չէ, ծաղիկները տեղափոխող ՀՀԿ անդամ Մարատ Մարտիրոսյանը պատասխանեց. «Հիմա ես քեզ հանեմ կոնֆետ տամ դա ընտրակաշա՞ռք է: Հիմա մենք ուզում ենք ինչ-որ բան անել այս տոների կապակցությամբ, անում ենք, դուք դա ուզում եք այլ լույսի տակ ներկայացնել»: ՀՀԿ-ականը վստահեցրեց, որ իրենք միշտ են այսպիսի քայլեր անում՝ անկախ նրանից, թե նախընտրական շրջան է, թե՝ ոչ: Հարցին, թե ինչո՞ւ նրանք այս ամենը չեն անում ապրիլի 2-ից՝ ընտրություններից հետո, որպեսզի դա չդիտվի ընտրակաշառք, Մարատ Մարտիրոսյանը պատասխանեց. «Դե ապրիլի երկուսից, ճիշտն ասած, կազմակերպված վիճակներ քիչ ա առաջանում, բայց էլի ա լինելու, կփորձենք էլի բաներ անենք, կփորձենք մայիսի 14-ից հետո էլ անենք»: