Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդմոն Մարուքյան. « ՊՊԾ գնդի գրավման գործը, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ն ենք բացահայտելու». Առավոտ

Քաղաքականություն
Edmon-Maruqyan

Արարատի մարզի Արարատ քաղաքում քարոզարշավի ժամանակ «Ելք» դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս դաշինքը ատելություն չի քարոզում, միայն դրական հույզեր է առաջացնում եւ շարժումը տանում  դեպի փոփոխություններ: «Վերջին 3 օրերի հետ կապված այն տեղեկություններին անդրադառնամ, որ իբր թե  մենք փնովում, քննադատում ենք բացի իշխանություններից, նաեւ մյուսներին: Նման բան չկա, մենք շատ դրական ենք տրամադրված բոլորի նկատմամբ, բոլորին շատ սիրում ենք: Ուղղակի  մի խնդիր կա՝ մենք ճշմարտությունը չենք կարող թաքցնել մեր քաղաքացիներից, մենք ճշմարտությունն ենք ասում»: Մարուքյանն ասաց, իրենք դրական քարոզով գնում են դեպի հաղթանակ: Մարուքյանը դիմելով արարատցիներին ասաց. «Պատկերացրեք ապրիլի 5-ին պարզվի, որ ձեր հարեւանը «Ելք» դաշինքին չի ընտրել, ասենք ՀՀԿ-ի նախկին կամ ներկա կոալիցիոն գործընկերներին,  որոնք էլի կոալիցիա են կազմել, եւ իրենց ընդդիմադիր ձայնը փոշիացել է ու գնացել է հանրապետականի օգտին, էդ սխալը էլ չեք կարողանալու ուղղել: Չեք կարողանալու ասել՝ դե լավ, նախագահական ընտրություններին սխալս կուղղեմ: Չեք կարող, չկա նախագահական ընտրություններ: Դրա  համար պետք է ուղղակի սխալ թույլ չտալ: «Ելք» դաշինքը միավորված ընդդիմություն է, Հայաստանի հանրապետության քաղաքացիների պահանջով ձեւավորված ընդդիմություն է եւ միակ ուժն է, որը երբեք ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի եղել, կամ ընդդիմություն, որը հիասթափեցրել է»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով