Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այդպիսի դեպք չկա, որ դիվանագետը քննադատի իշխանության լեգիտիմությունը. Ռիչարդ Հոգլանդ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed-13-2

«Մինսկի խումբը կողմերից ոչ մեկին ոչ մի լուծում չի պարտադրի»,-այսօր հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ռիչարդ Հոգլանդը. «Պարտադրելը մեր գործը չէ, մեր աշխատում ենք բոլոր կողմերի հետ եւ մեր գործն է նպաստել, որ նրանք վերադառնան բանակցությունների սեղան լուծումը գտնելու նպատակով»: Այս իմաստով, ըստ Հոգլանդի, Մինսկի խմբի առջեւ ոչ մի վերջնական ժամկետ չկա հակամարտության լուծման բանալին գտնելու համար: Ռիչարդ Հոգլանդը մյուս համանախագահողների հետ արդեն եղել է Բաքվում, վաղն էլ մեկնելու է Լեռնային Ղարաբաղ: Նա Հայաստան է եկել ասելու, որ ապրիլյան պատերազմն այլեւս լուծում չէ, բանակցելու ժամանակն է. «Կարեւորն է, որ կողմերը քաղաքական կամք դրսեւորեն եւ վերադառնան բանակցությունների սեղան, որպեսզի աշխատեն այդ պլանների շուրջ գտնելու խաղաղ կարգավորումը»: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչու Մինսկի խումբը հասցեական չի քննադատում հակամարտող կողմերից մեկին, երբ նա դիվերսիայի փորձ է ձեռնարկում  կամ խախտում է հրադադարը, դեսպան Հոգլանդը ծայրահեղ անկեղծ էր. «Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ մենք գիտենք ինչ է կատարվում, բայց  քանի որ մենք միջազգային միջնորդներ ենք, մենք պետք է որոշակի տարածություն պահպանենք, որպեսզի չվիրավորենք մեկ կամ մյուս կողմին»: Փոխարենը դեսպանն առավելագույնս դիվանագետ էր պատասխանելով այն հարցին, թե երկու երկրների ղեկավարների ոչ լեգիտիմությունն ինչքանո՞վ է խանգարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը. «Այդպիսի դեպք չկա, որ դիվանագետը քննադատի իշխանության լեգիտիմությունը: Հնարավոր է, որ ժողովուրդը չսիրի իր իշխանությանը, բայց դա ժողովրդավարական պրոցեսի մի մաս է»: Ի դեպ, դեսպանն անդրադարձավ նաեւ Լավրովի պլանին: Նա ընդունեց, որ այդպիսի պլան կա, որը բաղկացած է երեք կետից: «Սակայն մանրամասներ չեմ ասի»,-ասաց Մինսկի խմբի համանախագահողը: