Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում գործազրկության ցուցանիշը ամենաբարձրն է ԵԱՏՄ-ում. ampop.am

Տնտեսություն
mardik-nkar

Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 18%-ը կամ շուրջ 224 հազար քաղաքացի գործազուրկ է: Այլ կերպ ասած` աշխատունակ 11 քաղաքացիներից 2-ը գործազուրկ են: Սրանք 2016թ. սեպտեմբերի պաշտոնական տվյալներն են:

Զբաղվածության խթանման եւ գործազրկության կրճատման համար կարեւոր նախապայման է տնտեսության զարգացումը, իսկ զբաղվածության մակարդակն ու տնտեսության զարգացումը սերտորեն փոխկապակցված են: Միաժամանակ, որքան բարձր է զբաղվածությունը, այնքան մեծ է եկամտի ծավալը եւ սպառման մակարդակը, հետեւաբար այդքան արագ են տնտեսության զարգացման տեմպերը:

Հայաստանում 2016թ. տնտեսական աճը կազմել է ընդամենը 0,5%՝ նախատեսված 2,2%-ի փոխարեն: 2016թ. սեպտեմբերի դրությամբ զբաղվածների թիվը Հայաստանում կազմել է շուրջ 1 մլն 10 հազար քաղաքացի, ինչը 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է շուրջ 9%-ով:

2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարության համաձայն նպատակ էր դրվել 2025թ. զբաղվածության ցուցանիշը Հայաստանում հասցնել 71%-ի, իսկ գործազրկությունը նվազեցնել մինչեւ 10%:

Որքանով է հաջողվում իրականացնել ռազմավարությամբ նշված խնդիրներին անդրադառնում է Ampop.am պարբերականի վերլուծությունը: