Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեական գործ՝ ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

Պաշտոնական
bant-nkar

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները, շարժառիթը պարզելու ուղղությամբ: 2017 թվականի մարտի 25-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում բռնություն է գործադրվել կալանավորներից մեկի նկատմամբ՝ կտրող-ծակող առարկայով պատճառելով մարմնական վնասվածքներ։ Նախնական տվյալներով՝ կալանավորի նկատմամբ սպանության փորձ է կատարվել նույն ՔԿՀ-ում պահվող մեկ այլ դատապարտյալի կողմից, ինչը կանխվել է։ Նույն օրը դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ, իրականացվում է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում: Քրեական գործի շրջանակներում կալանավորը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Վերցվել են նմուշներ, կատարվել առգրավումներ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք վկաներ: Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին