Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Ոսկանյանը երկու տարի անց կրկին գլխավորեց «Բանանցը»

Սպորտ
unnamed-21-2

Երեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչ է նշանակվել Արամ Ոսկանյանը: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայություն: Նա այդ պաշտոնում կփոխարինի Արթուր Ոսկանյանին, որը ազատվել է աշխատանքից ցածր արդյունքների համար: Նշենք, որ 41-ամյա Արամ Ոսկանյանին կօգնեն մարզիչ Մանուկ Սարգսյանն ու դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը, որոնք նրա հետ վերջերս են հեռացել Երեւանի «Ալաշկերտից»: Հավելենք, որ 2015 թվականին Արամ Ոսկանյանը մի քանի ամսով արդեն գլխավորել էր «Բանանցը», իսկ հետո ընդգրկվել էր իսպանացի մասնագետ Տիտո Ռամալյոյի մարզչական շտաբում: