Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հաղթողները

Սպորտ
unnamed-20-2

Այսօր՝ մարտի 27-ին, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մարզադահլիճում ավարտվել է հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որին մասնակցել են 100 ըմբիշներ: Ըստ քաշային կարգերի ՀՀ չեմպիոններ են դարձել Աշոտ Մխիթարյանը (50 կգ, անձնական մարզիչ՝ Հայկ Ղազարյան), Նորայր Հախոյանը (55 կգ, անձնական մարզիչ՝ Արմեն Առաքելյան), Հրաչյա Պողոսյանը (60 կգ, անձնական մարզիչ՝ Վարդանես Թադևոսյան), Զավեն Միքաելյանը (66 կգ, անձնական մարզիչ՝ Սամվել Գևորգյան), Մալխաս Ամոյանը (74 կգ, անձնական մարզիչ՝ Համլետ Հովհաննիսյան), Արսեն Սարգսյանը (84 կգ, անձնական մարզիչ՝ Ժորա Վարդանյան), Արթուր Մկոյանը (96 կգ, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Գևորգյան) և Դավիթ Օվասափյանը (120 կգ, անձնական մարզիչ՝ Սամվել Գևորգյան): Նշենք, որ առաջնության արդյունքներով ձևավորված հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների ՀՀ հավաքականը հունիս-հուլիս ամիսներին կմասնակցի Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:     ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար՝ Աստղիկ Մարտիրոսյան