Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունն իրեն գցել էր դոդի բաղչեքը. Դանիել Իոաննիսյան

Քաղաքականություն
tnoren

ՀՀԿ-ն իր մեկնաբանություններով փորձում է արդարացնել տնօրենների անթույլատրելի պահվածքը՝ կարծում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: Նրա պնդմամբ իշխող կուսակցության տված մեկնաբանությունները իրավական առումով անընդունելի են. «Տնօրենը ունի աշխատանքային պայմանագիր եւ իր ստանձնած պաշտոնն առաջին հերթին պետք է իրականացնի, որտեղ չկա որեւէ քաղաքական գործունեություն»: Խնդիրը համակարգային է, պետք է ոչ թե միայն տնօրենները պատժվեն, այլ ամբողջ համակարգը փոխվի: Կարծում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը. «Այսօր տնօրեններին չեն պարտադրում դառնալ ՀՀԿ-ական: Քանի որ համակարգը ներդրված է, մարդը գնում է ինքնակամ անդամագրվում է, որովհետեւ գիտի, որ իր դպրոցը դրանից կարող է տուժել, եթե չմտնի այդ կուսակցության մեջ, չի կարող դպրոցի վերանորոգման հարց բարձրացնել: Որքանո՞վ է ճիշտ երեխային ուղարկել մի դպրոց, որոնց տնօրենները մասսայաբար կուսակցական են: Եթե մարդն անկուսակցական է, ուզում է իր երեխան գնա մի դպրոց, որի տնօրենը լայնախոհ է, չունի քաղաքական նախընտրություններ, ո՞ւր ուղարկի նա իր երեխային: Մարդիկ հետաքրքրվում են՝ գոնե այնպիսին լինի՝ շատ թունդ կուսակցական չլինի»: «Հունաստանի կոլապսի գլխավոր պատճառերից մեկը համարվում է դպրոցների ուսուցիչների կուսակցականացումը և կաշառքով աշխատանքի ընդունելը։ Հունաստանում այդ գործընթացը սկսվեց 1993-ին PASOK կուսակցության կողմից, սա ի վերջո հանգեցրեց տնտեսական փլուզման, նման նախադեպ ունենք մեր աչքի առաջ, բայց շարունակում ենք այդ ճանապարհով գնալ»,- ավելացնում է Սերոբ Խաչատրյանը:  Դանիել Իոաննիսյանը, որը տնօրենների  ձայնագրությունների հրապարակած կազմակերպության համակարգողն է, ենթադրում է  այս պատմության ավարտը՝ վճռաբեկ դատարանը, կհայտարարի, որ ձայնագրությունները ապացուցողական նշանակություն դատարանում չեն կարող ունենալ  եւ դրանով հարցը կփակվի. «Ոստիկանությունն իրեն գցել էր դոդի բաղչեքը, ասում էր՝ տեղն ասեք, չկան, հիմա մենք տեղն ասում ենք կոնկրետ 114 տնօրենի եւ 56 չինովնիկների կոնկրետ անուն-ազգանուններով՝ իրենց աշխատասենյակների գտնվելու վայրով: Գնացեք այդ մարդկանց աշխատասենյակներում խուզարկություն արեք, նրանց հեռախոսները դատարանի որոշմամբ գաղտնալսեք, հավաքեք ապացույցներ: Մենք դա ձեր տեղը հո չպե՞տք է անենք»: