Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բադմինտոնի միջազգային մրցաշարից՝ 2 մրցանակ

Սպորտ
badminton

Մարտի 23-25-ը Իսրայելի Ռիշոն Լե Ցիոն քաղաքում կայացել է բադմինտոնի Li Ning Israel Youth 2017 միջազգային մրցաշարի 8-րդ խաղարկությունը` մինչև 11, 13 և 15 տարեկանների համար: Ստուգատեսին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են Էլեն Տիրատուրյանը մինչև 13 տարեկանների (Մ13), Գայանե Մամաջանյանը և Սվետլանա Բոյաջյանը մինչև 15 տարեկանների (Մ15) խմբերում:  Աղջիկների զուգախաղում Գայանե Մամաջանյան-Սվետլանա Բոյաջյան զույգը,  կիսաեզրափակչում զիջելով բելառուսա-իսրայելական Հելի Նեյման-Վերոնիկա Տարուսավա զույգին, բավարարվել է բրոնզե մեդալով: Խառը զուգախաղի եզրափակչում Գայանե Մամաջանյանը հանդես է եկել Անգլիայի ներկայացուցիչ Տոբի Դիլնգհամի հետ: Նրանք մրցել են Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Պրոկոպովիչ-Արտյոմ Նոսով զույգի հետ, որին զիջելով 21:17 և 21:8 հաշվով, արժանացել են արծաթե մեդալների: Նշենք, որ մարզուհիները մրցաշարին ներկայացել են մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի ղեկավարությամբ:   ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն