Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տհաճ անակնկալ՝ Ծառուկյան դաշինքի համար (տեսանյութ)

Քաղաքականություն
bagratyan-4

«Առաջիկա ընտրություններում վարկանիշային ընտրակարգը տհաճ անակնկալ կմատուցի Ծառուկյան դաշինքին»,- համոզված է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու Հրանտ Բագրատյանը։ Ըստ նրա՝ վարկանիշային ընտրակարգի շնորհիվ նժարը կթեքվի Հանրապետականի կողմը։ «Ընտրակաշառք երկու տեղն էլ կա, բայց պետք է հաշվի առնել ռեյտինգայինի ֆակտորը, կա «թաղի տղու ֆակտորը»։ Ընտրակաշառքը երկու տեղ է, թաղի տղերքը՝ մի տեղ»։ Նա նշեց, որ Ազգային ժողով անցնելուց հետո իրենք մի քանի առանցքային հարցեր են բարձրացնելու , որոնք նպաստելու են ստվերի կրճատմանը։ Նախ բարձրացնելու են նվազագույն աշխատավարձի շեմը, որի արդյունքում աշխատավարձի իրական չափը թաքցնելու խնդիր չի լինի։ Պայքարելու են հանքահումքային արտադրանքը օֆշորում վաճառելու դեմ, ինչպես նաեւ արմատական փոփոխություններ են կատարելու հարկային օրենսդրությունում։ «Համայնքները պետք է դառնան ինքնաբավ, ինչու են համայնքների հավաքած հարկերը գալիս Երեւան, հետո նորից գնում համայնք, սա պետք է վերացնել։ Պետք է նաեւ բանակցել ԵԱՏՄ-ի հետ՝ մեր տնտեսության զարգացմանը խոչընդոտող կետերը վերացնելու համար։ Կամ կբանակցենք ու դրանք կվերացվեն կամ, դուրս կգանք ԵԱՏՄ-ից»։ Խորհրդարան անցնելու իրենց հնարավորությունը Հ. Բագրատյանը բավական բարձր է գնահատում։ «Չեմ կարծում, որ Ազգային Ժողովը էֆեկտիվ կլինի առանց «Ազատ Դեմոկրատների»»,-ասաց նա։