Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ մարմնամարզիկները աշխարհի գավաթից մեդալներ են նվաճել

Սպորտ
medal

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը (անձնական մարզիչ՝ Կարեն Բաղդասարյան) Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում օղակների վրա վարժությունից նվաճել է ոսկե մեդալ: Մեր մյուս մարզիկը՝ Արթուր Դավթյանը (անձնական մարզիչ՝ Հայկ Նազարյան), հենացատկում նվաճել է արծաթե մեդալ, իսկ նժույգ-թափեր վարժությունում բրոնզե մեդալ: Նշենք, որ առաջնությունն անցկացվել է մարտի 20-ից 25-ը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 4 մարզիկներ՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ:   ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն