Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր ֆուտբոլիստը լուրջ վնասվածք է ստացել

Սպորտ
foot-6

Ինչպես հայտնի է, Հայաստան - Ղազախստան ընտրական հանդիպման առաջին րոպեին Գեւորգ Ղազարյանը վնասվածք էր ստացել: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը հայտնել է, որ Գեւորգ Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է: Նախնական հետազոտությամբ նրա մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձեւ կապանների մասնակի պատռվածք եւ մասնակի վնասվածք: Նրա ոտքն այժմ գիպսի մեջ է: Այսօր Գեւորգ Ղազարյանը կմեկնի Գերմանիա` հետազոտության: Ամենայն հավանականությամբ նա կենթարկվի վիրահատության: