Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ թեկնածուներն այցելեցին Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջան (տեսանյութ)

Քաղաքականություն
HJD

«Ձեր մարդկային տեսակը համընկնում է դաշնակցության շարքերում ընդգրկված բոլոր մարդկանց տեսակի հետ,  ձեր սկզբունքները հանընկնում են Դաշնակցական կուսակցության սկզբունքների հետ»,- մարտունեցիներին  այսպես դիմեց ՀՅԴ  կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Կարինե Ասատրյանը:  Իսկ ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, Աղվան Վարդանյանը այսպես սկսեց իր ելույթը.  «Մենք էսօր իշխանություն ենք, այո դաշնակցությունն այսօր իշխանություն է, որովհետև մեր ասածներն ընդունել են: Ասել ենք խորհրդարանական համակարգ, ընդունել են, էսօր էդ ունենք, ասել ենք ընտրությունները փոխում ենք էսպես՝ ընդունել են, ասել ենք պետությունը պիտի մասնակցի տնտեսությանը, աջակցի գյուղացուն...էսօրվա կառավարությունը էդ բաները սկսելա»: ՀՅԴ-ն իր նախընտրական քարոզարշավն է անցկացնում Մարտունու տարածաշրջանում: