Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայում կոռուպցիայի դեմ երթի ժամանակ ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիին եւ 130 մասնակցի (տեսանյութ)

Քաղաքականություն
95322078_moscow2

Մարտի 26-ին ողջ Ռուսաստանում անց են կացվում կոռուպցիայի դեմ պայքարի պահանջով ակցիաներ: Դրան նախորդել է Նավալնիի կողմից ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի հետաքննության հրապարակումը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հարստությունների մասին: Ականատեսների հաղորդմամբ՝ առավել բազմամարդ ցույցերը տեղի են ունեցել Նովոսիբիրսկում, Իրկուտսկում, Կրասնոյարսկում և Վլադիվոստոկում: Նշենք, որ այսօր ավելի վաղ ձերբակալվել էր ցույցերի կազմակերպիչ, ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։