Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախընտրական հանդիպումը (տեսանյութ)

Քաղաքականություն
raffi.......

ՕՐՕ դաշինքն այսօր պետք է իր նախընտրական քարոզարշավն անցկացներ Նորք Նորքում՝ Գայի արձանի մոտ: Սակայն այն ընթացավ բավական ուշ, քանի որ նույն տեղում բնակիչների հետ հանդիպում էր անցկացնում ՀՀԿ-ական թեկնածու Միհրան Պողոսյանը: Նրա համար նախատեսված ժամանակը թեև լրացել էր, սակայն  հարթակից բավական երկար ժամանակ  չեն հեռացրել բարձրախոսները: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները կարծում են, թե այդկերպ փորձում են խոչընդոտել իրենց նախանշված հանրահավաքը: «Ողջ համակարգը հանրապետականի համար է աշխատում՝ դպրոցները, մանկապարտեզները, համայնքապետարանները, մարզպետարանները, իսկ ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն դա չտեսնելու են տալիս: Զարմանալի չէ, որ այսկերպ էլ շարունակում են: Սա հանրապետականն է եւ վերջ», ասել է«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: