Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բադալյանը եւ Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի աշխարհի գավաթակիր

Սպորտ
unnamed-8-3

Հայաստանի սամբիստները հաջող հանդես եկան Մոսկվայում ավարտված Անատոլի Խառլանպիեւի հուշամրցաշարում, որը աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի մամուլի ծառայությունը, մարտական սամբոյի մրցաշարի 62կգ քաշային կարգում մեր սամբիստ Սամվել Բադալյանը հաղթել է բոլոր մրցակիցներին եւ հռչակվել աշխարհի գավաթակիր: Նույն մրցումներում Մավրիկ Նասիբյանը 74կգ քաշային կարգում զբաղեցրել է 2-րդ, իսկ 52կգ քաշային Ջոն Բալյանը՝ 3-րդ տեղը: Մարզական սամբոյի մրցաշարում վանաձորցի սամբիստ Տիգրան Կիրակոսյանը հաղթող է ճանաչվել 57կգ քաշային կարգում, իսկ արցախցի Դավիթ Գրիգորյանը 82կգ քաշային կարգում բավարավել է բրոնզե մեդալով:   Այդպիսով, Հայաստանի սամբիստները ընդհանուր հաշվարկով Մոսկվայում նվաճել են 5 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե: