Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոշոր ավտովթար Երեւանում. բախվել են ավտոմեքենաներ . կա 5 վիրավոր

Պաշտոնական
vtar-1

Երեւան քաղաքի Խորենացի-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը եւ երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի տներից մեկի մոտակայքում բախվել են «BMW 316» մակնիշի 34 ON 452 (վարորդ՝ 29-ամյա Շ. Ա.) եւ «Mitsubishi Pajero iO» մակնիշի 71 RN 777 (վարորդ՝ 37-ամյա  Ա. Գ.) համարանիշերի ավտոմեքենաները: Վարորդները, «BMW 316» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 32-ամյա Վ. Հ.-ն, 38-ամյա Վ. Մ.-ն եւ «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 38-ամյա Վ. Պ.-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Մ.-ին եւ Ա. Գ.-ին: Ա. Գ.-ն, Վ. Պ.-ն եւ Վ. Մ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները Շ. Ա.-ին եւ Վ. Հ.-ին ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Շ. Ա.-ն դիմել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն դուրս է գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: vtar (2) vtar (3) vtar (4)