Տորթը, ծաղկեփունջը, զգեստն ու նկարահանումը՝ մեկ վայրում (տեսանյութ)

Հարսանեկան արարողությունը արագ, որակով ու  զեղչերով կազմակերպելու համար «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում բացվել է ամենամյա հարսանեկան ցուցահանդես-վաճառքը:  Այսօր ցուցահանդեսի ժամանակ իրենց հարսանեկան արարողությունը ամրագրած զույգերը կարող են օգտվել  ընկերությունների առաջարկած ծառայություններից զեղչերով ու ստանան նաեւ անակնկալ նվերներ:

Տորթերի տեսականին ներկայացնող «Մոնո» ընկերությունը առաջարկում է նոր, հետաքրքիր ու համեղ տեսականի՝ հատուկ հարսանեկան արարողությունների համար. «Այսօրվա հաճախորդն արդեն այնքա՜ն ծանոթ է դրսի արտադրանքին, թե՛ որակային, թե՛ համային առումով: Մենք ոչնչով չենք զիջում եւ ես չեմ ամաչում ու վախենում ասել, որ մենք պատրաստում են լավագույն մթերքներից ու ունենք յուրահատուկ համ ու դիզայն», – ասում է ընկերության ներկայացուցիչ Փառանձեմ Ազարյանը:

Ցուցահանդեսի ընթացքում զույգերը կարող էին նաեւ ընտրել «Մոն Ամի» ընկերության ծաղկային հետաքրքիր ձեւավորումներն ու ծաղկեփնջերը: Հարսի շորն ու զարդերը առաջարկում էր «Նուռ գելըրի» ընկերությունը: Իսկ հարսանիքի ֆոտո ու վիդեո նկարահանումը կապահովի «Վիփ Վեյդինգ» ընկերությունը: