Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ОМОН-ի վետերանների միությունը զգուշացնում և պահանջում է

Քաղաքականություն
omon

 Հարգելի հայրենակիցներ, ընդամենը հաշված օրեր անց Ազգային ժողովի ընտրություններն են, և ՕՄՕՆ-ի վետերանների միությունը, որպես Հայաստան երկրի ապագայի համար մտահոգ կազմակերպություն և մեր անկախ պետության կայացման գործում զգալի ավանդ ներդրած ու հայրենասիրական հզոր ոգով տոգորված կառույց, չի կարող անմասն մնալ այս վճռորոշհամապետական իրադարձությունից, և ուզում ենք հայտարարել, որ Երևան քաղաքում և մարզերում ընտրապայքարն անցնում է ակնհայտ անարդար պայմաններում և իշխող կուսակցության կողմից պետական-իշխանական լծակներն օգտագործելու բազմաթիվ դեպքերով և աղաղակող փաստերով: Բավական չէր, որ իշխող կուսակցությունը ժողովրդի վզին փաթաթեց բազմաթիվ թերություններով լի և կիստ-պռատ ընտրական օրենսգիրքը, հիմա էլ փորձում է իր ձեռքի տակ եղած իշխանական բոլոր ռեսուրսներով խանգարել և խոչընդոտել մյուս կուսակցությունների և դաշինքների պատգամավորության թեկնածուների քարոզարշավը` ընդհուպ մինչև բախումներ, ծեծկռտուքներ, դանակահարություններ և կրակոցներ, ինչը աններելի և դատապարտելի է և ակնհայտորեն նսեմացնում է մեր երկրի վարկանիշը:

Որպես այս երկրի պաշտպաններ եւ ազգի նվիրյալներ՝ իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել բոլոր ապօրինությունները և ստեղծել ազնիվ ընտրապայքարի և քարոզարշավի նպաստավոր պայմաններ:

ОМОН-ի վետերանների միության հրամանատարական խորհուրդը տևականքննարկումից հետո դեռևս փետրվարին եկել էր այն եզրակացության, որ միակուժը, որը կարող է եւ ունի միջազգային ճանաչում հզոր պետություններիկողմից, եւ ի զորու է Հայաստանը հանել սոցիալական ծանր վիճակից և ունիմեծ պոտենցիալ՝ դա Ծառուկյան դաշինքն է, ուստի միաձայն որոշեց սատարկանգնել եւ միանալ Ծառուկյան դաշինքին և այսօր ուզում է հպարտորեն հայտարարել, որ ամենևին չի երկմտել և չի զղջացել իր կայացրած որոշումից:

 Ուզում ենք մեկ անգամ ևս շեշտել, որ ազատ եւ արդար ընտրությունների ապահովումը վճռորոշ է լինելու մեր երկրի ժողովրդավարության ամրապնդման եւ աշխարհի հետ հետագա հարաբերությունների առումով, ուստի կրկին դիմում և պահանջում ենք բոլոր քաղաքական ուժերից և հատկապես իշխանություններից` մինչև ընտրությունների օրը և բուն ընտրությունների օրը դրսևորել ծայրահեղ զսպվածություն և օրինահարգություն, բացառել կեղծիքները, անարդար ընտրապայքարի դրսևորումներն ու  արյունահեղությունները:

 

 ОМОН-ի վետերանների միության հրամանատարական խորհուրդ