Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Շիրխանյանի նկատմամբ  փորձաքննություն դեռ չի անցկացվում

Քաղաքականություն
Vahan-Shirxanyan1

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն դեռ չի անցկացվում: «Նշանակողները շատ լավ  պատկերացնում էին, որ այդքան արագ դա չի լինի»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը: Մարտի 17-ին կայացած դատական նիստում դատախազ Գեւորգ Սարգսյանը միջնորդել էր դատաբժշկական փորձաքննություն նշանակել եւ պարզել, արդյոք Վահան Շիրխանյանը կարող է մասնակցել դատական նիստերին, թե՝ոչ:  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն էլ բավարարել էր դատախազի միջնորդությունը: Գործով նիստին ամբաստանյալը չէր մասնակցում:   Պաշտպան Հայկ Ալումյանն էլ  նշել էր, որ Վահան Շիրխանյանին պատգարակով կամ սայլակով հարկավոր է բերել միայն  դատարան, նիստերի դահլիճում նա կկարողանա մասնակցել նիստերին: Նրան հարկավոր է միայն բերել դատարան: