Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բաբայանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի

Քաղաքականություն
samvel-babayan1

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին երկու ամսով կալանավորելու որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում:  Ինչպես  «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը, դատարանում Սամվել Բաբայանը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն ակնհայտ անհիմն է որակել: Հիշեցնենք, որ  մարտի 22-ին Սամվել  Բաբայանը  Վրաստանից Հայաստան մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի տեղափոխման կասկածանքով: Նույն կասկածանքով ձերբակալված եւս երկու անձինք, ըստ ԱԱԾ-ի, ղեկավարվել են Բաբայանի ցուցումով: Սամվել Բաբայանը դատարանում հայտարարել է նաեւ, որ այդ երկու անձանց հետ ընդհանրապես կապ չունի: