Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Թովմասյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթակիր

Սպորտ
unnamed-6-5

Դոհայում տեղի ունեցող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչներն այսօր առաջին մեդալները նվաճեցին: Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժությունում գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Օղակներ վարժությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Թովմասյանը ոսկե մեդալ նվաճեց՝ զբաղեցնելով 1-ին հորիզոնականը: Նույն մրցումներում Վահագն Դավթյանը 4-րդն էր: Արթուր Դավթյանը հանդես եկավ նաեւ ազատ վարժության եզրափակիչում եւ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Վաղը, մարտի 25-ին, նա ուժերը կփորձի հենացատկում եւ զուգափայտեր վարժությունում: