Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբրահամ Խաշմանյանը կրկին գլխավորեց «Ալաշկերտը»

Սպորտ
unnamed-5-4

Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքէջը: Նա այդ պաշտոնում փոխարինել է Արամ Ոսկանյանին, որը, ինչպես նաեւ նրա օգնականներ Տիգրան Ասլանյանն ու Մանուկ Սարգսյանը, ազատվել են աշխատանքից: Նշենք, որ «Ալաշկերտը» հենց Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ է 2016 թվականին նվաճել Հայաստանի չեմպիոնի միակը կոչումը: