Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պյոտր Սվիտալսկիի ուղերձը ընտրողներին՝ հայերենով. «Գնացե՛ք եւ քվեարկե՛ք». Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
em-2

«Եվրամիությունը հատկացրել է ավելի քան 7 միլիոն եվրո՝ աջակցելու տեխնիկական սարքավորումներով հագեցմանը»,- մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքերով՝ հայ ընտրողը պետք է վստահի նոր ընտրություններին եւ նոր տեխնոլոգիաներին. «Եվրամիությունը եւ Հայաստանում ներկայացված նրա անդամ պետությունները շատ ուշադիր հետեւում են քարոզարշավը, բոլոր իրավախախտումների նշաններին եւ ոչ պատշաճ վարքագծին»: Պյոտր Սվիտալսկին անդրադարձավ նաեւ չօգտագործված քվեաթերթիկներին. «Ընտրական նոր օրենսգիրքը ընտրատարածքից չօգտագործած քվեաթերթիկ դուրս հանելը խախտում է համարում: Հետեւաբար՝ եթե լինեն մեծ անհամապատասխանություններ ընտրատեղամասում առկա քվեաթերթիկների քանակի եւ քվեների քանակի միջեւ, ապա դա կասկածի տեղ կտա, որ ինչ-որ բան այնպես չէ»: Դեսպանը իր ուղերձը հայ ընտրողներին շարունակեց արդեն հայերենով. «Հարգելի՛ հայաստանցիներ, 1. Գնացե՛ք եւ քվեարկե՛ք, 2. Վստահե՛ք նոր տեխնոլոգիաներին, 3. Մի՛ տրվեք ընտրակաշառքի գայթակղությանը, 4. Թույլ մի՛ տվեք ահաբեկել ձեզ, 5. Հայտնե՛ք խախտումների մասին, 6. Եղե՛ք խաղաղ միջոցների կողմնակից»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով