Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ելք» դաշինքի առաջնորդները կրկին վթարի են ենթարկվել

Հասարակություն
da546ec46f083a9d6b179092fb9d9c78

Տավուշի մարզում այսօր՝ մարտի 24-ին, վթարի են ենթարկվել «Ելք» դաշինքի առաջնորդներ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը: Դաշինքից հայտնեցին, որ տուժածներ չկան, ղեկին եղել է Մարուքյանի վարորդը: Նշենք, որ երեկ էլ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր իր մեքենայով վթարի ենթարկվել:  «Իմ մեքենայով վթարի ենթարկվեցինք։ Արգելակները չպահեցին, բախվեցինք դիմացի մեքենային։ Ղեկին ես էի։ Մեքենայի մեջ էին նաև Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը։ Արագությունը մեծ չէր։ Վիրավորներ չկան»,-Ֆեյսբուքի իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը: