Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕՐՕ Դաշինքը դիմելու է ԿԸՀ` չեղյալ ճանաչելու ՀՀԿ-ի մասնակցությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled1-2

ՕՐՕ դաշինքը Սպիտակում անդրադարձել է ՀՀԿ  ձայնագրություններին, որով   Հանրապետական կուսակցությունը չարաշահելով իր  վարչական ռեսուրսը՝ դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին հարկադրել է ընտրողների ցուցակներ կազմել։  «Մեծ ցավ է, որ մանկավարժներին այս իշխանությունները կեղտոտ խաղերի մեջ են մտցնում: Գիտեմ, որ իրենք էլ դա չեն ուզում, բայց մտցնում են կեղտոտ ընտրակեղծարարության մեջ»,- ասաց ՕՐՕ դաշինքով պատգամավորության թեկնածու Արմեն Մարտիրոսյանը: Նա Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անունից պաշտոնապես հայտարարեց.  «Մենք դիմելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, չեղյալ ճանաչելու համար ՀՀԿ մասնակցությունը ապրիլի 2 -ի խորհրդարանական ընտրություններին»: