Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ի գրանցումը ԿԸՀ-ում պետք է անվավեր ճանաչվի. ԵԼՔ դաշինք (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-3-4

Դպրոցների ու մանկապարտեզների  տնօրենների ձայնագրությունների հրապարակումների հիման վրա ԿԸՀ-ն  պարտավոր է վարույթ հարուցել եւ  զբաղվել այս հարցով: Կարծում է իրավաբան, «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Արտակ Զեյնալյանը. «Այն թեկնածուները, որոնք հիշատակվում են ձայնագրությունում, պետք է իրենց գրանցումները անվավեր ճանաչել: Նրանք չպետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի պատկերը ճիշտ լինի: Այստեղ հնչում է Արտակ Սարգսյանի, Սայրան Սարոյանի , Վահրամ Բաղդասարյանի, Միհրան Պողոսյանի եւ այլոց անուններ: Եթե նրանց գրանցումն անվավեր չճանաչվի, ապա վստահությունը ընտրությունների նկատմաբ այս ընտրատեղամասերում չի լինի»: Ըստ «ԵԼՔ» դաշինքի՝ այս ձայնագրությունների հրապարակումից հետո, ամբողջ ՀՀԿ-ն պետք է չմասնակցի այս ընտրություններին. «Այս տնօրններն էլ  պետք է լքեն իրենց պաշտոնը: Այս դպրոցներն ու մանկապարտեզները ընտրատեղամասեր են ու իմ համար արդեն կասկածելի է, թե ինչ կլինի  այդ ընտրատեղամասերում: Բոլորը պետք է հեռացվեն դպրոցից ու չմասնակցեն ընտրական գործընթացին»,- ասում է «Ելք» դաշինքի պատգամավորության թենածու Ալեն Սիմոնյանն ու հավելում, որ եթե մինչեւ այսօր չեն եղել ապացույցներ ընտրակեղծարարության, ապա հիմա ամեն ինչ փաստացի է, բոլոր ձայնագրություններում  ասում են , թե ինչ ցուցակներ ունեն եւ քանի տարբերակումներով»: