Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բաբայանի տրամադրությունը նորմալ է. պաշտպան

Քաղաքականություն
15a90a6f13a714894876155687ebac83

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի տրամադրությունը նորմալ է: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը: Նա  այսօր Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում տեսակցել է իր  պաշտպանյալին:  Վաղը լրանում է Սամվել Բաբայանի ձերբակալման 72 ժամը: Նախաքննական մարմինը կամ միջնորդություն պետք է ներկայացնի նրան կալանավորելու համար, կամ ազատ կարձակվի:  Հիշեցնենք, որ մարտի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Սամվել Բաբայանին՝  մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Բացի նրանից ձերբակալված է եւս երկու հոգի: Սամվել Բաբայանը նաեւ   հարցաքննվել է եւ նշել, որ իրեն մեղսագրվող արարքը անհիմն է: