Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

IBSA-ն Հայաստանում ցանկանում է զարգացնել կույրերի ֆուտբոլ 

Սպորտ
sport-kujr-futbol

Նախարարությունում այսօր հյուրընկալվել են կույրերի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները։ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է կույրերի միջազգային ֆեդերացիայի (IBSA) նախագահ Ուրկ Ֆիսթերերին եւ ծրագրերի համակարգող Դեյվիդ Ստիրթոնին: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, նրանք մեր երկրում են գտնվում կույրերի ֆուտբոլը զարգացնելու համար: Գաբրիել Ղազարյանը ողջունել է հյուրերին եւ տեղեկացրել, որ հաշմանդամային սպորտը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Նա հույս ունի, որ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն համագործակցելով IBSA-ի հետ, կառաջարկի կույր ֆուտբոլի զարգացման ծրագիր, որը կփորձեն համատեղ ուժերով կյանքի կոչել: «Հայաստանում կույրերի ֆուտբոլը զարգանալու հնարավորություն ունի, իսկ մենք պատրաստ ենք ցուցաբերել ինչպես փորձագիտական եւ մեթոդական, այնպես էլ՝ գույքային աջակցություն»,- ասել է Ուրկ Ֆիսթերերը, որը շուրջ 40 տարի զբաղվում է այդ մարզաձեւի հարցերով: