Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ-ը «Սասնա ծռեր»-ի անդամի հարցով վերջնաժամկետ է տվել (տեսանյութ)

Քաղաքականություն
Hovhannes-Harutyunyan-nkar

ՄԻԵԴ-ը վերջնաժամկետ է տվել Հայաստանի Կառավարությանը: Մինչեւ ապրիլի 18-ը Կառավարությունը պետք է պատասխանի Եվրոպական դատարանին՝ «Սասնա ծռեր»  խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջության վերաբերյալ առաջադրված հարցերին: «Մինչեւ ապրիլի 18-ը պետք է իրականացվեն բոլոր բժշկական հետազոտությունները եւ տեղեկություններ տրամադրվեն ՄԻԵԴ-ին»,- «Ա1+»-ին ասաց Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը: ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից պահանջել է ձեւավորել  նաեւ բժշկական հանձնաժողով։ Եվրադատարանի նամակից հետո՝ մարտի 23-ին, Հովհաննես Հարությունյանին տեղափոխել են Քաղաքացիական հիվանդանոց՝ Վնասվածքաբանության  կենտրոն  «ՄԻԵԴ որոշումների հիման վրա է, որ ուղեգիրն այդպես արագ պատրաստվեց: Քանի որ Եվրոպական դատարանը պահանջել է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց եւ բուժել»,-ավելացրեց Հայարփի Սարգսյանը: Պաշտպանը,  սակայն, նշում է, որ պահանջն ամբողջությամբ չի կատարվում. «Քանի որ ոսկրային ինֆեկցիայի հետազոտման համար միակ կենտրոնը վնասվածքաբանական կենտրոնն է, այդ իսկ պատճառով նրան տեղափոխել են այնտեղ: Միայն այդ հետազոտությունն  են իրականացնելու»:  Իսկ թե որտեղ կստանա իր հետագա բուժումը   Հովհաննես Հարությունյանը, դեռ պարզ չէ:   Հուլիսի 26-ին ՊՊԾ տարածքում գտնվելու ժամանակ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում էր ստացել եւ նրա ոտքում դեռ բեկորի 18 մասնիկ է մնացել: