Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ. Խաղաղությունն էլ է կոռուպցիայի հնարավորություն տալիս (տեսանյութ)

Քաղաքականություն
med-2

Աշխարհը կառավարում են հրեաները, ոչ թե հայերը. Ասում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ Զոյա Թադեւոսյանը։ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կին թեկնածուն այսպես է բացատրում այն փաստը, թե ինչու պատերազմական իրավիճակում ապրող Իսրայելում ներդրումների խնդիր չկա, իսկ Հայաստանում կա: Կոռումպացված Հայաստանը Իսրայելի հետ համեմատվելու եզր չունի։  ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը համաձայն չէ. «Կոռուպցիան ինչու՞ եք կապում պատերազմի հետ: Այսինքն, եթե պատերազմ չլիներ, կոռուպցիան կվերանա՞ր»: Զոյա Թադեւոսյանը Դաշնակցությանը վստահեցնում է՝ պատերազմը կոռուպցիայի համար պարարտ հող է: Արթուր Խաչատրյանը պետք է պաշտպանի պատերազմի պատիվը. «Միշտ էլ պատերազմը տալիս է հնարավորություն լուրջ կոռուպցիայի:-Գիտե՞ք, նմանապես նաեւ խաղաղությունն է տալիս»: Մեր բոլոր խնդիրների մեջ պատերազմի առկայությունը բացակայում է: Ըստ Արթուր Խաչատրյանի, փողերը Հայաստանից փախչում են, որովհետեւ պետությունը սխալ տնտեսական քաղաքականություն է վարում. «Հայաստանում կրակոց, պատերազմական իրավիճակ որպես այդպիսին չկա։ Էդ 800 հեկտարը տվեցիք, 100 մարդ զոհվեց, դա պատերազմ չէր, հա՞»: Արթուր Խաչատրյանն ուզում է, որ բոլորը հասկանան՝ Ղարաբաղի հարցը դեռ երկար ժամանակ չի լուծվելու: Տնտեսությունը պետք է կառուցել հենց ըստ այդմ։ Տիկին Թադեւոսյանը Մեդիա Կենտրոնի հյուրերին առաջարկում է պարզապես դատապարտել Հայաստանի խայտառակ տնտեսական վիճակը, այն այլեւս տնտեսագիտական գիտելիքներով փայլելու երկիր չէ: