Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուժային եռամարտի հավաքականի անդամ Սերգեյ Ասատուրովը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն

Սպորտ
unnamed

Դանիայի Տիսթեդ քաղաքում անցկացված պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետության ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ) հավաքականի անդամ, 74 կգ քաշային Սերգեյ Ասատուրովը (անձնական մարզիչ՝ Գուրգեն Գրիգորյան) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Հայ մարզիկը սեղմում պառկած վարժությունում ցույց է տվել 162.5 կգ արդյունք՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչին: 2017 թվականի ամռանը Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան կանցկացնի սեղմում պառկած վարժության, իսկ աշնանը՝ եռամարտի ՀՀ առաջնությունը: Առաջնությունների արդյունքների հիման վրա ձևավորված հավաքականը Հայաստանի Հանրապետությունը կներկայացնի միջազգային կարևոր մրցաշարերում:   ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն