Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել է լավագույն ֆուտբոլիստի մրցանակով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
SPORT-HFF

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, այսօր տեղի ունեցավ Հայաստանի 2016թ լավագույն ֆուտբոլիստների եւ լավագույն մարզչի պարգեւատրման արարողությունը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Ռուբեն Հայրապետյանը լավագույն մարզչի մրցանակը հանձնել է Վարդան Բիչախչյանին: Մարկոս Պիզելին ստացել է 3-րդ տեղի համար մրցանակը, Գեւորգ Ղազարյանը՝ երկրորդ, իսկ լավագույն ֆուտբոլիստի մրցանակն ստացել է Հենրիխ Մխիթարյանը: Արարողությունից հետո Հայաստանի անցած տարվա լավագույն ֆուտբոլիստները պատասխանել են լրատվամիջոցների հարցերին: «Ա1+»-ը չի կարողացել լուսաբանել միջոցառումը, քանի որ ՀՖՖ-ն չի հավատարմագրել մեր լրագրողին՝ չնայած դիմումը ժամանակին ներկայացվել է ֆեդերացիա: