Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էդուարդ Շարմազանովը պետք է դառնա ընդդիմություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
ORO-4

Ալավերդիում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն իր քարոզչական հանդիպումներն այսօր անցկացնում են Ալավերդիում: Դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենց հանդիպումները շարունակվում են՝ անկախ նրանից, որ իշխանությունները պարբերաբար իրենց համար խոչընդոտներ են ստեղծում. «Բռնություններ, նաեւ՝ մեր հերոս աջակցին երկու օր առաջ բռնեցին: Մենք ժամանակը ծախսեցինք մի քանի մարդկանց հարստացման համար, իսկ հասարակությունը մնաց աղքատ»: Ըստ նրա՝ Թումանյանի շրջանը արդյունաբերական ու գյուղատնտեսական շրջան է եղել, եւ այդ ուղղությունները պետք է վերականգնել. «Այդ ամենը հնարավոր է վերականգնել, միայն ցանկություն է պետք: Երկրի ճակատագրի հետ խաղալ պետք չէ, լավ կլինի, որ գործող իշխանությունները ընտրությունների միջոցով թողնեն, հեռանան»:  Իսկ Վարդան Օսկանյանն իր ելույթում ընդգծեց, որ իշխանություններն այսօր հեղինակություն չունեն, ու դա հասկացան, երբ 2013թ. Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի ընտրություններին ստացավ ձայների մեծամասնությունը, որը, սակայն, կեղծվեց. «Գնացեք ընտրություններին վստահ՝ առանց վախենալու, վերցրեք համար 8 քվեաթերթիկն ու քվեարկեք մեր օգտին ու, հավաստիացնում եմ, երբեք չեք փոշմանի»:  Սեյրան Օհանյանն իր հերթին նշեց, որ հասկացել է, թե ինչու դարեր շարունակ մենք չենք կարողացել պահպանել մեր պետականությունը, քանի որ վտանգի ժամանակ մենք միասնական ենք, սակայն խաղաղության ժամանակ ոչ լիարժեք ենք օգտագործում մեր այդ միասնականությունը. «Կուրորեն գնում են այն իշխանությունների հետեւից, որոնք ինչ-որ գործ են անում։ Մեզ այսօր թռիչքային փոփոխություններ են պետք, քանի որ ՀՀ եկող վտանգները այնքան արագ են գալիս, որ մենք ժամանակ չունենք էվոլյուցիոն զարգացումներով առաջ գնանք: Այսօր 700 սպա պահեստազորում բնակարանների է սպասում, իսկ 2000 զոհված զինվորների ընտանիքներ կան, որոնց տարեկան հատկացվում է 500 մլն դրամ, որին այդ մարդիկ ստիպված են լինում սպասել տարիներով: Մենք անհրաժեշտ 18 մլրդ դրամը գտնելու ենք, ու մաքսիմում 3 տարում լուծելու եմ այդ խնդիրը»:  Հանդիպման վերջում դաշինքի ներկայացուցիչները կոչ արեցին ոչ մի դեպքում չընտրել ՀՀԿ-ին՝ Էդուարդ Շարմազանովը պետք է դառնա ընդդիմություն՝ դրա համար նա ունի քաղաքական մեծ փորձառություն, հակառակ դեպքում երկիր կկորցնենք: