Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒՂԻՂ. «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ և ԵԱՏՄ միջև» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
17431683_10155089842557270_1081084687_o

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպում է միջոցառումների շարք, որը նվիրված է լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրային օրակարգին: Եզրափակիչ միջոցառումը տեղի է ունենալու մարտի  24-ին, ժամը 16.00-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում, հետևյալ թեմայով՝ «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ և ԵԱՏՄ միջև»: Միջոցառմանը մասնակցելու են Արմեն Աշոտյանը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն Խաչատուր Քոքոբելյանը՝ Ազատ Դեմոկրատներ կուսակցություն Մհեր Շահգելդյանը՝ Հայկական Վերածնունդ կուսակցություն  Ռուբեն Կարապետյանը՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք Միջոցառումը վարելու է «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը: