Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի առցանց առաջնություն՝ Չինաստանի հայ համայնքում

Հասարակություն
chinahay

2017թ․ մարտի 12-ից-24-ը,  Չինաստանի Հայկական համայնքում (ՉինաՀայ) տեղի ունեցավ շախմատի առաջին առցանց առաջնությունը։ Այս միջոցառմանը մասնակցեցին Չինաստանի Նանջինգ, Հոնկոնգ, Սիան, Դալիան, Պեկին, Շանհայ քաղաքներում բնակվող շախմատասեր հայերը։ Լարված ու դիտարժան պայքարից հետո առաջնության հաղթող ճանաչվեց Ալբերտ Ոսկանյանը (Հոնկոնգ), երկրորդ տեղը զբաղեցրեց Ռուբեն Գալստյանը (Դայլան), իսկ երրորդ տեղը գրավեց Ռոզա Բաբայանը (Պեկին)։ Ինչպես նշեց Չինաստանի Հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյանը․«Շախմատի առաջնությունը կազմակերպվեց նորագույն տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ, որի արդյունքում, ինտելեկտուալ խաղի շուրջ համախմբվեցին հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող հայորդիներ։ Մենք՝ հայերս, առանձնահատուկ վերաբերմունք ունենք շախմատի նկատմամբ,  և այս սիրված խաղը պետք է օգտագործել նաև որպես միավորող գործոն»։ 2 1