Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքական որևէ շահարկում անթույլատրելի է. Շարմազանովը՝ Սամվել Բաբայանի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

ՀՀԿ գործադիր նիստի ավարտից հետո կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանվոը պատասխանեց լրագրողների հարցերին: Վերջիններիս հետաքրքրում էր Սամվել Բաբայանի ձերբակալման հարցը: «Ձեռնպահ կմնամ որևէ գնահատական հնչեցնելուց»,- պատասխանեց Շարմազանովը, ավելացնելով, որ քաղաքական որևէ շահարկում անթույլատրելի է : Այն հարցին, թե հնարավոր է ՀՀԿ-ն կոալիցիա կազմի ընդդիմադիր  Ծառուկյան դաշինքի հետ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որեւէ կուսակցության հետ, բացառությամբ ՀՅԴ-ի, որի հետ այս պահին գտնվում է կոալիցիայում, հետընտրական զարգացումների հարց չի քննարկել»: Չեմ կարծում, որ «Ծառուկյան» դաշինքը արմատական ընդդիմադիր է, հավելել է Շարմազանովը.  «Մեր քաղաքացիներից շատերը, այդ թվում՝ միգուցե այդ դաշինքում ընդգրկված որոշ գործիչներ այդ դաշինքը ընդդիմադիր չեն համարում: Ինչ վերաբերում է ապագայում կկազմե՞նք, թե՞ ոչ, ամեն ինչ ցույց կտան ապրիլի 2-ի արդյունքները»: Շարմազանովն ասել է, որ դրանից հետո կֆիքսեն.  Ո՞ր ուժերն են իրավունք ձեռքբերել  խմբակցություն կազմել խորհրդարանում,  Կա՞ ուժ, որը կարող է մեծամասնություն կազմել խորհրդարանում: «Կոալիցիան ինքնանատակ չի լինելու: Բոլոր կոալիցիաների, մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգում, հիմքը պետք է լինի ընդհանուր ծրագրային տեսլականը: ՀՀԿ-ն առանց ընդհհանուր տեսլականի չի պատրաստվում որեւէ ուժի հետ կոալիցիա կազմել»,- նշել է ՀՀԿ խոսնակը՝ միաժամանակ նշելով, որ եթե կոալիցիայի պահանջը լինի, քննարկումներ կանեն: