Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեաթերթիկների նմուշները

Պաշտոնական
kyh4

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում սահմանել է 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների քվեաթերթիկների նմուշները: Նիստում սահմանվել է նաև Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2017 թվականի մարտի 23-ին` ժամը 19.30-ից <<Տիգրան Մեծ>> հրատարակչությունում մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթացը: Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք, այցելուները կարող են տպագրության ողջ ընթացքում տպագրատանը հետևել քվեաթերթիկների տպագրման գործընթացին: Արտահերթ նիստում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, սահմանվել է նաև քրեակատարողական հիմնարկներում կազմավորված թվով 12 տեղամասերում քվեարկության սկիզբը: Հանձնաժողովի նիստում մեկնարկ է տրվել էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգին: Ազգային ժողովի ընտրությունների` էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է 2017 թվականի մարտի 24-ից` Երևանի ժամանակով ժամը 08:00-ից, և ավարտվում` 2017 թվականի մարտի 26-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Այսօր` մարտի 23-ին, ավարտվել է թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ դաշինքի անդամ կուսակցությունների կողմից ինքնաբացարկի մասին դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը: Սահմանված ժամկետում որևէ կուսակցության, կուսակցությունների դաշինքի կամ դաշինքի անդամ կուսակցության կողմից չի ներկայացվել ինքնաբացարկի դիմում: Սահմանված ժամկետում ընտրություններին մասնակցող կուսակցությունների,  կուսակցությունների դաշինքների  ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 52-ը: kyh kyh1   ԿԸՀ մամուլի ծառայություն         ????????? ?????????????? ??????????? ???????? ???????????? ???? ????????? ?????????????? ??????????? ???????? ???????????? ???? ????????? ?????????????? ??????????? ???????? ???????????? ???? An extraordinary session of the RA Central Electoral Commission took place ????????? ?????????????? ??????????? ???????? ???????????? ????