Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 27-ին Երևանում կլինի +20 աստիճան

Հասարակություն
exanak-amar1

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Այսօրվանից մինչև մարտի 27-ը ներառյալ մեր երկիրը գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան: Առաջիկա 5 օրերը կանցնեն առանց տեղումների, իսկ օդի ջերմաստիճանը աստիճանաբար այսօրվա նկատմամբ կբարձրանա 5-6 աստիճանով, մարտի 27-ին Երևանում հասնելով մինչև +20 աստիճանի»: