Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 10 օր առաջ. շատ են հանգուցյալները, զինծառայողները եւ արտագաղթածները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
fZWQ2E9lhJw

1995-ի ընտրություններին երկար ժամանակ չի մնացել, իսկ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը դեռ չի որոշել՝ դրանց մասնակցելու՞ են Ադրբեջանից Հայաստան փախած մարդիկ, թե չեն մասնակցելու: Այս հարցն առաջացել էր այն պատճառով, որ 4 տարի առաջ փախստականները մասնակցել էին նախագահի ընտրություններին: 1999-ի ընտրությունների քարոզարշավի օրերին Պարույր Հայրիկյանը հայտարարում է, որ ընտրացուցակների 30 տոկոսն իրականությունը չեն համապատասխանում՝ շատ են հանգուցյալները, զինծառայողները եւ արտագաղթածները։ ԱԺՄ-ական Սեյրան Ավագյանը քարոզարշավ է իրականացնում այն լսարանում, որտեղ նրան դասախոսել է իր կուսակցության ղեկավարը՝ Վազգեն Մանուկյանը: Դասախոսներից մեկին հետաքրքրում է՝ ընտրություններից հետո ԱԺՄ-ն կմնա՞ ընդդիմություն, թե կունենա իշխանական լծակներ։ Դաշնակցական Աղվան Վարդանյանն իր ընտրատարածքում երաշխավորում է արդար ընտրություններ: Ըստ նրա, 1998-ի իշխանափոխությունը Հայաստանում դեռ չի ավարտվել: Եվ եթե հաղթի Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի «Միասնությունը», խորհրդարանում համենայնդեպս իշխանափոխություն չի լինի։ «Միասնություն» դաշինքից պատգամավորության թեկնածու, ակադեմիկոս  Միքայել Քոթանյանն Ակադեմիայի շենքում արձանագրում է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության մեկ տարվա ընթացքում արդյունաբերության եւ էներգետիկայի բնագավառում տնտեսական անկումը կազմել է 4 տոկոս: 2003 թվականի ընտրություններից 10 օր առաջ լրանում է կուսակցությունների եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվածների ինքնաբացարկի ժամկետը: Ոչ մեկը բացարկ չի հայտնում: 56 ընտրատարածքներից 4-ում առաջադրվել է միայն մեկ թեկնածու: 2003-ի խորհրդարանում կոմունիստները պատգամավոր չեն ունենա: Նրանց միակ թեկնածուին՝ թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուի գրանցումը` գրանցումից քսանհինգ օր անց ճանաչվել է անվավեր: Պատճառն այն է, որ թեկնածուն իր հայտարարագրում որպես սեփականություն նշել էր մի բնակարան, որտեղ գրանցված չէ: 2007-ի քարոզարշավի այս օրը ընտրությունների ֆավորիտ կուսակցություններից մեկը՝ Բարգավաճ Հայաստանը, Վանաձորում է: Չնայած հավաքի մարդաշատությանը, Գագիկ Ծառուկյանին այդ օրն ամենաուրախ մարդը չես համարի։  2007-ի Ազգային ժողովի ընտրությունների օրը` մայիսի 12-ին, հասարակական կարգը կպահպանի մոտ 8 հազար ոստիկան: Այդ մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ հայտնում է Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը: ՀԺԿ նախագահ Ստեփան ԴԵմիրճյանը Սիսիանում Հայաստանի իշխանություններին անվանում է  «խուժան»: Երբ նրա ղեկավարած դաշինքը ժամանում է Սիսիանի «Կինո-Որոտանի» մերձակա հրապարակ, պարզվում է անհնար է միացնել բարձրախոսները. հոսանքն անջատված է: ՀԺԿ-ականները փորձում են «օգտվել» հրապարակի մերձակա շենքի էլեկտրականությունից, բայց պարզվում է, որ այստեղ էլ անջատված է «ռուբիլնիկը»: 2012-ի ընտրությունների քարոզարշավի այս օրերին հայտնի է դառնում, որ որոշ ընտրատեղամասերում «Ժառանգության» տեղերը տրվել են Հանրապետականին, կասկածներ կան, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունն ինքն է ծախել իր տեղերը։ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ընտրողին վստահեցնում է, որ ինքը քրեական պատասխանատվության չի ենթարկվի, եթե դատախազությանն օգնի բացահայտել ընտրակեղծիքները: Պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը տեղում զեկուցում է։ 2012-ի ընտրություններից 10 օր առաջ Երեւանի փողոցներում ավտոմեքենաների մեծ կուտակումներ կան: Օրը ցերեկով ընթանում է ասֆալտապատում, որը Վարորդների իրավունքների պաշտպանության ղեկավարը դա անվանում է նախընտրական։