Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այսօր 4000 տոննա բուրդ կա  տներում». ՀԿԿ-ն առաջարկում է Հայկոոպ ստեղծել (տեսանյութ)

Քաղաքականություն
HKK-gyux

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը իր նախընտրական ծրագրում առաջարկում է ստեղծել սպառողական կոոպերացիայի հանրապետական միավորում (Հայկոոպ)՝ նպաստելու  գյուղատնտեսական արտադրանքների՝ (կաշի, բուրդ, միրգ, բանջարեղեն), տեղական շուկայում մեծածախ իրացման եւ արտահանման համար: «Այսօր 4000 տոննա բուրդ կա  տներում եւ չկա մի կազմակերպություն, որ այդ բուրդը մթերի: Բացի այդ Հայաստանում 3,5-ից 4000 տոննա  կովի կաշի է արտադրվում: Այս կաշին կիսամշակ, կամ նախնական   մշակումներ անելուց հետո հատկապես Թուրքիայի շուկա են տանում վաճառում են: Մեկ կաշին մինչեւ 15 կգ է եւ մեկ կիլոգրամը վաճառվում է 1 դոլարով: ԵԱՏՄ երկրները  260 Եվրո մեկ տոննա  կաշվի համար մաքսատուրք են դրել, որ հայկական կաշին մնա հայկական արտադրության  մեջ»,-  նշում է Վազգեն Սաֆարյանը: «Ա1+»-ը գյուղատնտեսության զարգացման հեռանկարների մասին զրուցել է Հայաստանի կոմունիստական կուսակցության պատգամավորի թեկնածու Վազգեն Սաֆարյանի հետ:  Նրա խոսքերով՝ Գյուղացին կարիք ունի, որ պետությունը իրեն աջակցի : ՀԿԿ-ն իր ծրագրում ներառել է մեքենատրակտորային  եւ սերմնաբուծական, տոհմաբուծական կայանների ստեղծումը, որոնք կօգնեն գյուղացիներին:  «Այսօր գյուղացիներին պետք է կարողանանք խրախուսել, որպեսզի նրանք կոոպերատիվների  գործառույթներն ավելի արդյունավետ կազմակերպեն, ինքնակազմակերպենք, բայց դրա համար պետությունը պետք է աջակցի: Տրակտորով աջակցի, մեխանիկայով աջակցի, թունաքիմիկատով աջակցի»,- ավելացրեց պատգամավորի թեկնածուն: Մանրամասները՝ տեսանյութում