Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանվոր և կոլտնտեսական» հուշարձանը կտեղափոխվի

Կարևոր լուրեր Պաշտոնական
qochar1-620x300

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է  «Բանվոր և կոլտնտեսական» հուշարձանը (Երևանի Տերյան, Իսահակյան և Քոչարի փողոցների շենքերով պարփակված տարածքում) տեղափոխել Երևանի Քոչարի փողոցին հարող այգու տարածք: Ելնելով հուշարձանի պահպանման շահերից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձևավորված պատմական միջավայրում հուշարձանի պահպանությունը դարձել է անհնարին, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանի նոր կառուցապատմամբ խաթարվել է իր տեսողական ընկալման պայմանները՝ անհրաժեշտություն կա հուշարձանը տեղափոխել ավելի բարենպաստ միջավայր, որի արդյունքում հնարավոր կլինի հուշարձանը պահել ավելի բարեկարգ վիճակում: ՀՀ Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու և ՀՀ Սյունիքի մարզի Վաղատնի համայնքի Որոտնավանքի նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: