Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանին գրավը չօգնեց

Քաղաքականություն
aram-1

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Արամ Հակոբյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Պաշտպանական կողմը ահազանգում է՝ Արամ Հակոբյանի առողջական վիճակի վատթարանում է:  Փետրվար ամսին նա ուղեղի կաթվածի  նախանշաններով, այն է՝ աջ վերջույթների անկառավարելիություն և խոսակցական ֆունկցիայի խանգարում, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության խախտում:  Պաշտպանի` Դավիթ Գյուրջյանի խոսքերով՝ մեկ օր ներերակային ներարկումներ ստանալով՝ Արամ Հակոբյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»,  որտեղ բուժում չի ստացել,  այնուհետև, մոտ 6 օր անց՝ տեղափոխվել է  «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ վերջինս ստացել է ներերակային ներարկումների 2 շաբաթվա կուրս: «Ներարկումների կուրսից հետո վիճակը որոշակիորեն լավացել է, սակայն Արամ Հակոբյանի  ոչ շարժողական, ոչ՝ խոսակցական ֆունկցիաները լիովին այդպես էլ չեն վերականգնվել, և նա դժվարությամբ է տեղաշարժվում»,- ասաց պաշտպանը: Դավիթ Գյուրջյանը դատարան էր ներկայացրել նաեւ տրամադրել նաեւ  Արամ Հակոբյանի բժշկական փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև այն, որ ՔԿՀ-ում Արամ Հակոբյանի նկատմամբ պատշաճ բուժհսկողություն և բուժօգնություն չի տրամադրվում եւ  չի էլ կարող իրականացվել, քանի որ նրան չեն ենթարկել անհրաժեշտ հետազոտությունների:  Նրա առողջական վիճակի վերաբերյալ լիարժեք տեղեկություններ չկան, ինչը լուրջ ռիսկ է ներկայացնում Արամ Հակոբյանի կյանքի համար:    Պաշտպանական կողմը պատրաստում է միջնորդություն Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար ՝անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով: