Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շառլ Ազնավուրը Երեւանում կմասնակցի «Լա Բոհեմ»-ի առաջնախաղին (տեսանյութ)

Մշակույթ
MPNN6H-St4Y

«Ինչը այսօր կարող է գրավել  մարդկանց՝ թատրոն գնալու համար  հարցին, ես պատասխանում եմ, այն որ մի քանի ժամով կարող ես անջատել հեռախոսն ու վայելել հանճարների մոգական երաժշտությունը, կտրվել իրականությունից, կենցաղից: Մի՞թե սա երջանկություն չէ»,-ասում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանը: Նա մեծ ծրագրեր ու նախագծեր ունի, որն արդեն իրականացվում է: Սպասվում է Ռուդոլֆ Խառատյանի «Լա Բոհեմ» բալետային ներկայացումը, որին ներկա է գտնվելու Շառլ Ազնավուրը: Ապրիլին նաև կմեկնարկի  Երևան –ֆեստը: «Համերգները, որ ես կազմակերպում եմ, թատրոնի կազմի հետ ծանոթանալու, նրանց ավելի լավ ճանաչելու համար է: Նաև կարևոր է, որ նվագախմբի կազմը հասկանա և գնահատի իր ներուժը»,-ասում է Կոնստանտին Օրբելյանը: «Ես բաց եմ բոլորի համար: Սա աշխատանք է, պրոֆեսիոնալների աշխատանք և թե ստեղծագործական, թե ադմինիստրատիվ կազմը պետք է դա ընդունի»: Փորձելու են վերականգնել աբոնեմենտային սկզբունքը: Օրբելյանը կարևորում է նաև շենքի ներքին հարդարանքը: Հանդիսատեսի համար օպերային թատրոն հաճախելը պետք է տոն լինի, ասում է նա: Կոնստանտին Օրբելյանի մեծ ցանկությունն է մեր օպերային թատրոնը դարձնել աշխարհի լավագույն թատրոններից մեկը: